Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրիտանիան ներգաղթի բալային համակարգ Է սահմանում որակյալ կադրերի ներգրավման համար

Բրիտանիան ներգաղթի բալային համակարգ Է սահմանում որակյալ կադրերի ներգրավման համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կգործարկի ներգաղթյալների մասնագիտական հատկությունների գնահատման նոր համակարգ՝ երկրում օտարերկրյա աշխատուժի մակադարկի բարձրացման համար: Այդ մասին ասված Է կառավարության՝ փետրվարի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վերջ կդնենք միգրանտների ազատ տեղաշարժին, կվերականգնենք վերահսկողությունը մեր սահմանների նկատմամբ… Մեծ Բրիտանիայում ներգաղթի նոր համակարգի հաստատման միջոցով, որը հիմնված Է բալերի վրա»,- հայտարարել Է ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը: Նա հավելել Է, որ այդ նախաձեռնությունը թույլ կտա «ներգրավել ամենափայլուն եւ լավագույն աշխատողներին ամբողջ աշխարհից, խթանել տնտեսական աճը… եւ լիովին իրացնել երկրի ներուժը»: Նոր համակարգը կսկսի գործել 2021 թվականի հունվարի 1-ին: Թեկնածուներին բալեր կհաշվեգրվեն՝ կախված մի շարք չափանիշների համապատասխանությունից. պետք Է գնահատվեն հմտություններն ու որակավորումը, անգլերենի իմացության մակարդակը եւ նման բաներ: Բացի դրանից, աշխատանքային այցագիր ստանալու համար անհրաժեշտ կլինի աշխատանքի տեղավորման առաջարկության առկայությունը: Նշվում Է, որ նորամուծությունը միատեսակ մոտեցում կապահովի Եվրամիության քաղաքացիների եւ դրա մեջ չմտնող երկրների բնակիչների նկատմամբ: Նման բարենորոգումը կոչված Է պարզեցնելու բարձր որակավորում ունեցող աշխատուժի մուտքը երկիր՝ միգրանտների ընդհանուր հոսքի միաժամանակյա նվազեցմամբ հանդերձ: Գնահատումների համաձայն՝ ներկայում Եվրամիության պետություններից Միացյալ թագավորության տարածք ժամանածների 70 տոկոսը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք կառաջադրվեն բարձր որակավորմամբ պորֆեսիոնալներին նոր հակարգի ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]