Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինչ է կարդում և առաջարկում կարդալ Արսեն Ջուլֆալակյանը  

Ինչ է կարդում և առաջարկում կարդալ Արսեն Ջուլֆալակյանը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հորդորում է շատ կարդալ թե մասնագիտական գրականություն և թե գեղարվեստական:

«Հենց հիմա կարդում եմ Ռիչարդ Բրենսոնի «Անմեղության կանխավարկած» գիրքը: Նա «Վիրջին գրուպ»-ի հիմնադիրն է, ձեռնարկատեր, ֆիլանտրոպ, գրքերի հեղինակ։ Շատ հետաքրքիր է և ուսուցողական։ Գրքում հստակ ընդգծված է, թե ինչերի կարող ես հասնել, երբ ամենայն նվիրվածությամբ հետևում ես երազանքիդ, նպատակիդ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը: Նա առանձնացրեց, որ մյուս գիրքը, որ նույնպես այս պահին ձեռքի տակ ունի, Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի «Մեկ մարդու աշխարհի տեսլականը» գիրքն է (One Man’s view of the world): ԱԺ պատգամավորը փորձում է հերթով ուսումնասիրել այդ քաղաքական գործչի գրքերը, քանի որ Սինգապուրն իր համար օրինակելի պետության մարմնացում է:

Ջուլֆալակյանը շեշտեց, որ կցանկանար հասարակության մեծամասնությանը առավել շատ ընթերցելիս տեսնել: «Կցանկանայի կարդան մասնագիտական գրքեր, իհարկե, քանի որ միշտ էլ խորանալու տեղ կա։ Եվ նաև մեկ այլ մասնագիտության վերաբերող գործեր, որի մասին միշտ մտածել են, կամ որով հետաքրքրված են, որպեսզի համոզվեն, թե արդյոք դա այն է, ինչ նրանք պատկերացնում են։ Ես ինքս, քաղաքագիտականից և միջազգային հարաբերություններից բացի, տնտեսագիտական ուղղվածության տարբեր գրքեր եմ ուսումնասիրում։ Եվ, իհարկե, գեղարվեստական գրականություն. առանց դրա ընթերցանությունը թերի կլինի: Շնորհավոր գրքի օրը»,-եզրափակեց նա:

Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: Տոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]