1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՉԺՀ-ում հրապարակել են կորոնավիրուսից մահացածների եւ ապաքինվածների վիճակագրությունը

ՉԺՀ-ում հրապարակել են կորոնավիրուսից մահացածների եւ ապաքինվածների վիճակագրությունը
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել Է, մահացել Է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են: Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք փետրվարի 19-ին հրապարակել են ՉԺՀ-ի հիգիենայի եւ առաողջապահության տարածաշրջանային կոմիտեները, տեղեկացնվում Է «Արմենպրես»-ը: Միեւնույն ժամանակ, ինչպես հետեւում Է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում Է, եւս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում: «Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ Է կրում,- մամուլի ասուլիսում նշել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք Է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաեւ ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»: Ինչպես ավելի վաղ նշել Է Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար «Լեյշենշան» մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել Է առավելակետին եւ հետագայում վարակման նոր դեպքերի թիվը կնվազի: Նրա խոսքով՝ արդեն մոտ ապագայում հարկ Է սպասել իրադրության բարելավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]