1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել Ավստրալիայի հարավում

Երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել Ավստրալիայի հարավում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս: Վթարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է 9News պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորտալի տվյալներով՝ ինքնաթիռները վարժական թռիչքների ընթացքում բախվել են Մանգալորից ոչ հեռու, որը գտնվում Է Մելբուռնից 120 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Պատահարի մասին ազդանշանից հետո տեղական ժամանակով 11:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին) աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ եւ բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:
Վիկտորիայի նահանգի ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրում վթարի պահին եղել Է երկուական մարդ: Նրանք զոհվել են տեղում, եւ նրանց ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]