Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իշխող ուժի ներկայացուցիչները շեշտել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը քաղաքական չեզոքություն չի պահել

Իշխող ուժի ներկայացուցիչները շեշտել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը 
քաղաքական չեզոքություն չի պահել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել են  ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառմանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանի՝ այսինքն ապաքաղաքական մարմնի աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն համարում է հակասահմանադրական և այն բոյկոտելու կոչ է անում։

Շնորհակալ եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարին ՍԴ շուրջ առկա խնդիրն էլ ավելի ակներև դարձնելու ու մեր քաղաքացիներին հանրաքվեին ԱՅՈ ասելու ևս մեկ պատճառ տալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։

«Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում»,- արձագանքելով Էդգար Ղազարյանի գրառմանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով կոչ է արել բոյկոտել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ղազարյանը գրել է, որ կյանքում առաջին անգամ չի մասնակցելու հանրաքվեի՝ իր ընկերներին, մտերիմներին և հարազատներին կոչ անելով լուրջ չվերաբերվել հանրաքվեին: «Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին, լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին»,- գրել է Ղազարյանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է այդ օրը տոնել Ծաղկազարդը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]