Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչ ծրագիր պետք է ունենալ կրթության ոլորտում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչ ծրագիր պետք է ունենալ կրթության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ» օրաթերթի հետ հարցազրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով այսօր Հայաստանի կրթական համակարգում առկա առաջնահերթ խնդիրներին, մասնավորապես, ասել է. «Թիվ մեկ խնդիրը, իմ կարծիքով, հասկանալն է, թե որո՞նք են մեր կրթական համակարգի առաջնահերթությունները: Հաճախ մեզ թվում է՝ գիտենք, թե դրանք որոնք են, բայց այդ պատկերացումները մակերեսային են, ասենք, ֆինանսավորումը քիչ է, շենքերի պայմանները լավ չեն, ուսուցիչների վիճակը լավ չէ… Բայց հիմնական խնդիրն այն է, որ մինչեւ հիմա Հայաստանում երբեւէ չի անցկացվել որեւէ հետազոտություն, որով փորձ կարվեր մարդկանց հետ խոսելով հասկանալ, թե որոնք են Հայաստանի կրթական համակարգի հիմնական խոչընդոտները, հիմնահարցերը: Կարծում եմ, որ մենք հիմա առաջնահերթ դա պետք  է անենք, որից հետո պետք է արվի մյուս քայլը, մշակվի կրթության զարգացման պետական ծրագիր, ռազմավարություն: Մենք 2016-ից պետք է ունենայինք այս ծրագիրը: Բայց նախարարների փոփոխությամբ պայմանավորված, նաեւ, ինչու ոչ, հեղափոխությամբ պայմանավորված այդ ծրագրի ընդունումն անընդհատ հետաձգվեց: Շատ կարեւոր է, որ հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում այդ ծրագիրն, ի վերջո, մշակվի, որովհետեւ կրթական համակարգը սպասողական վիճակում է, եւ մարդիկ ուզում են հասկանալ, թե ի վերջո մենք ո՞ր ճանապարհով ենք ուզում գնալ կրթության ոլորտում: Այդ իմաստով շատ կարեւոր է, որ արդեն այս տարի սկսենք մասնակցային քննարկումներ  մանկապարտեզների, դպրոցների, ծնողների, համալսարանների ու հանրային խմբերի՝ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագիր պետք է ունենանք կրթության ոլորտում: Մինչեւ ծրագիր չունենանք, չենք կարող տեղից շարժվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]