Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Միայն պատմությունն իմանալը դեռ քիչ է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Միայն պատմությունն իմանալը դեռ քիչ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում թուրքագիտության զարգացման, կրթական ու գիտական որոշ խնդիրների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ խորհրդային շրջանի հայ թուրքագիտությանը: Դա մի դպրոց էր, որ ստեղծվել էր Խորհրդային Հայաստանում, որը չէր վախենում ուղղակի բախումների մեջ մտնել մոսկովյան պարտադրանքների հետ: Խորհրդային միությունը, հիմնվելով Լենինի ու Աթաթուրքի միջեւ բարեկամության միֆի վրա, փորձում էր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել, ինչի համար բավական աղավաղված էր ներկայացվում Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես՝ քեմալական  շարժումը, հարձակումը Հայաստանի վրա եւ այլն:  Նույնիսկ ցեղասպանոթյան խնդրի նկատմամբ վերաբերմունքը միայն 1960-ականների երկրորդ կեսից փոխվեց, այսինքն, այն արգելանքը, որ դրված էր Հայաստանի պատմաբանների վրա ցեղասպանության վերաբերյալ, կամաց-կամաց սկսեց վերանալ միայն 60-ականների երկրորդ կեսից, բայց հայկական թուրքագիտությունը կարողացավ այդ ծանր պայմաններում որոշակի մոտեցումներ ձեւակերպել Թուրքիայի նկատմամբ, որոնք բխում էին մի կողմից պատմական իրականության օբյեկտիվ գնահատումից, մյուս կողմից՝ հայ ժողովրդի շահերից: Եվ այդ հիմքը, որ դրվել է խորհրդային  թուրքագիտության կողմից, կարծում եմ, մեր սերունդը կարողացավ շարունակել: Հիմա ձեւավորվում է նոր սերունդ, միջին տարիքի թուրքագետներ, որոնք շարունակում են այդ գիծը, կան արդեն երիտասարդ, ավելի դինամիկ թուրքագետներ: Եվ դա կարեւոր է մեզ համար, որովհետեւ պետք է ոչ միայն պատմությունը լավ իմանանք, այլեւ մեր ձեռքը պահենք այսօր այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարկերակի վրա: Թուրքիայի քաղաքականությունը շատ բարդ է, մանավանդ՝ Էրդողանի ժամանակ, դժվարկանխատեսելի է, բայց պետք է կարողանանք հասկանալ, ուսումնասիրենք, որովհետեւ դա կապված է մեր երկրի անվտանգության հետ: Այնպես որ, կարծում եմ, խնդիրները, որ դրվում են հայկական թուրքագիտության առջեւ, լուծվում են»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ