Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՄՊՊՀ-ն բացահայտում է խնդիրներ, որոնց մասին չի խոսվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՄՊՊՀ-ն բացահայտում է խնդիրներ, 
որոնց մասին չի խոսվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախորդ տարի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում խորքային ուսումնասիրություններ է արել: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին հարցրեցինք. «Բենզինի» եւ «դիզելային վառելիքի» շուկայում ուսումնասիրությունները նոր բան բացահայտեցի՞ն, թե՞, «սադրենք» Ձեզ, ուսումնասիրություն եղավ... ուսումնասիրության համար»:

«(Ժպտում է) Առաջին անգամ մեր կառույցը խոսեց այն մեխանիզմների մասին, որոնք գործում են, խնդիր բացահայտեցինք, որի մասին կարծես չէր խոսվել: Այսինքն՝ Հայաստան բենզին ներկրում է  մեծամասամբ 1 տնտեսվարող սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիան»,  որը պայմանագիր է կնքում «Ֆլեշի», «Սի Փի Էս-ի» եւ «Մաքսօյլի» հետ, բայց, այ, «Ռոսնեֆտ Արմենիայի» կամ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերության բեռնափոխադրման պայմանագիրը մենք օբյեկտիվորեն չենք կարող տեսնել, որովհետեւ դրանք մեր ռեզիդենտ ընկերությունները չեն: Բայց հիմա աշխատում ենք մեր ռուսաստանցի ու վրացի գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմներն ավելի պարզեցվեն, հստակեցվեն: Այս շուկայի ուսումնասիրությունից հետո խոսեցինք նաեւ այն մասին, որ մեր բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների: Եվ կառավարությունն արդեն հանձնարարել է իր տեսչական մարմիններին, որպեսզի գույքագրեն խնդիրները, ներկայացնեն մեզ… »:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]