Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մուշի ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից գողության ու գողության փորձի դեպքեր

Մուշի ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից գողության ու գողության փորձի 
դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուշի ոստիկանները սրճեփ սարքերից գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Երիտասարդը գողացել է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ եղել է 22 հազար դրամ։  Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։ 

Նախնական տվյալներով՝ երիտասարդը փորձել էր գողանալ նաև Շիրակացու փողոցում տեղադրված սրճեփ սարքերից մեկի դրամապահոցը, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ գողությունը չի ավարտել։ Գյումրու բնակիչ, 21-ամյա երիտասարդը հայտնվել է ոստիկանների օպերատիվ տեսադաշտում և կարճ ժամանակ անց հայտնաբերվել ու բերման ենթարկվել Մուշի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի մանրամասները։ Գողության ու գողության փորձի փաստերով քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]