Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱԻ նախարարն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանին

ԱԻ նախարարն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների 
միության տնօրեն Կարեն Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար  Ֆելիքս Ցոլակյանը փետրվարի 18-ին ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանին: Հանդիպման նպատակն է եղել աշխատանքային-գործնական մթնոլորտում քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է միության համագործակցությունը պետական մարմինների հետ: Քննարկվեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հնարավորությունները, մասնավորապես, կապի ծրագրային ապահովման, անտառային հրդեհների և սեյսմիկ քարտեզների մոնիթորինգի վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև ԱԻՆ աշխատողների վերապատրաստման, կրթության և աշխատուժի զարգացմանն առնչվող հարցերի:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ հանդիպումները կլինեն շարունակական և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանան առավել արդյունավետ լուծումներ տալ առկա խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]