Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Ապրիլ

Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն»

Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն»

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահրամ Մաթևոսյանը 18 տարի առաջ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսել է «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի է եղել. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցել են գինու գործարանն, ու հայր ու որդի սկսել են զբաղվել գինիների արտադրությամբ. հիմնվեց ընտանեկան բիզնես:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից, Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է՝ նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց գինիների արտադրությունը: Գործը ռիսկային էր: Նրանք 3 ամսում կառուցել են գործարանն ու կատարել խաղողի առաջին մթերումը:

«Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Գործարանը կառուցելու, մթերման և արտադրական գործընթացները կազմակերպելու համար  Մաթևոսյանների աջակիցը հենց  գործընկեր բանկն էր:

«Այս գործում դրված է քրտինք, ուժ և ընտանիք է աշխատում։ Որակին հետևում ենք անձամբ: Խաղողը ես եմ մթերում ու որակը ստուգում, հայրս էլ միշտ վերահսկում է: Գործարանի կառուցման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ամուր կանգնած է մեր կողքին ու աջակցել է մթերումների, սարքավորումների ձեռքբերման և արտահանման ժամանակ, նաև՝ ֆինանսական, խորհրդատվական հարցերում, ինչի արդյունքում այսքան զարգացել ենք։ ԱԿԲԱ-ն իմ բանկն է, ես այդպես եմ համարում»,- նշում է Վազգենը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ