Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

«Ուրարտուն» ընկերական խաղում զիջել է ռուսական թիմի

«Ուրարտուն» ընկերական խաղում զիջել է ռուսական թիմի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքումստուգողական վերջին հանդիպումն անցկացրեց «Ուրարտուն»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցակիցը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող«Տեքստիլշիկ» ակումբն էր։ Ռուսական ակումբի առաջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ Եվգենի Մարիչևը հեռահարհարվածով բացեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստներինհաջողվեց խփել պատասխան գոլը։ 40-րդ րոպեին Արամ Բարեղամյանը, խլելով գնդակը սեփական կիսադաշտում ու այն հասցեագրելովԵվգենի Կոբզարին, արագ հակագրոհ ձեռնարկեց։ Ռուս ֆուտբոլիստը առաջադիմեց ձախ եզրով ուհարվածային դիրքի դուրս բերեց Թայմուրազ Տոբոևին։ 24-ամյա ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Ինչպես առաջին կեսում, երկրորդում էլ «Տեքստիլշիկի» ֆուտբոլիստները կարողացան արագ գոլ խփել։ 48-րդ րոպեին աչքի ընկավ Մաքսիմ Սիդորովը։ Մինչև խաղավարտ երկու թիմերն էլ կարողացանվտանգավոր պահեր ստեղծել միմյանց դարպասների մոտ, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Տեքստիլշիկ» 1-2։

Հավելենք, որ սա Կիպրոսում պլանավորած վերջին հանդիպումն էր։ Փետրվարի 19-ին` ուշ երեկոյան«Ուրարտուի» անձնակազմը կվերադառնա հայրենիք։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ