Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չալյանը և Ալեքսանյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Չալյանը և Ալեքսանյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանումարզիչները որոշել են այն ըմբիշներին, որոնք կներկայացնեն երկիր Տոկիոյի 32-րդ ամառայինՕլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչական խորհրդի որոշմամբ ամառային 32-րդ Օլիմպիական խաղերինկնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97կգ քաշային կարգում՝ ԱրթուրԱլեքսանյանը։

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին ևկեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը եղել է հեռավոր1964 թվականին:

Մինչ այս Հայաստանն Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր ունի: Երկու ուղեգիր նվաճել ենհունահռոմեական ոճի ըմբիշները 77 կգ և 97 կգ քաշային կարգերում, ինչպես նաև մեկ անվանականուղեգիր ունի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնելխաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: 

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահիփոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ ՄայքլՖելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]