Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը ստորագրել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերին առնչվող օրենքների փաթեթը

ՀՀ նախագահը ստորագրել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերին 
առնչվող օրենքների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահը փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխություններն ընդունելով՝ օրենսդիրը կարգավորել է այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսևորումներ և վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձևավորվող հարաբերություններին:

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքում նախատեսվում են նոր հասկացություններ, դրանց գործնական կիրառման առումով Հանրապետության նախագահը կարևորում է լիազոր մարմինների կողմից հիշյալ իրավակարգավորումների ամենայն պատասխանատվությամբ կիրառումը, Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները հարգելու գերակա սկզբունքի պահպանումը, իսկ դրանց սահմանափակման անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցների ընտրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]