Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ռուբեն Ռուբինյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցության հարցեր

Ռուբեն Ռուբինյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական 
փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը եւ այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]