Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական 
գործերի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- նշեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]