Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկը բաժանվում Է 26 տարվա ամուսնությունից հետո

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկը բաժանվում Է 26 տարվա ամուսնությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս մեկ ամուսնալուծություն թագավորական ընտանիքում: Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկը՝ կոմս Սնոուդոնը եւ նրա կինը՝ Սերենան՝ կոմսուհի Սնոուդոնը, որոշել են բաժանվել փոխադարձ համաձայնությամբ: Այդ մասին հայտնել Է Սնոուդոններ զույգի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դեւիդ Արմսթրոնգ-Ջոնսը, որը կրում Է կոմս Սնոուդոն տիտղոսը, հանգուցյալ արքայադուստր Մարգարետի՝ Եղիսաբեթ թագուհու հարազատ քրոջ եւ լուսանկարիչ Էնթոնի Արմսթրոնգ-Ջոնսի որդին Է:

Սնոուդոն ամուսինները համատեղ ապրել են 26 տարի, նրանք երկու զավակ ունեն: Այդ մասին հայտարարությունն արվել Է այն բանից մեկ շաբաթ չանցած, երբ հայտնի դարձավ թագուհու ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիպսի եւ նրա կնոջ՝ Օթեմի ամուսնալուծության մասին:

«Կոմս եւ կոմսուհի Սնոուդոնները փոխադարձ համաձայնության են հասել այն բանի շուրջ, որ իրենց ամուսնությունը մոտեցել Է ավարտին, եւ նրանք ամուսնալուծվելու են: Նրանք խնդրել են մամուլին՝ հարգել ինչպես իրենց, այնպես Էլ իրենց ընտանիքի անձնական կյանքի իրավունքը»,-ասված Է ամուսինների պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել Է փետրվարի 17-ին:

Կոմս Սնոուդոնն անգլո-իռլանդացի արիստոկրատուհի Սերենայի հետ (օրիորդական ազգանունը՝ Սթենհոուփ) ամուսնացել Է 1993 թվականի հոկտեմբերին:

Զույգը երկու զավակ ունի՝ Չառլզ Արմսթրոնգ-Ջոնսը, որը կրում Է վիկոնտ Լինլի տիտղոսը, եւ լեդի Մարգարիտա Արմսթրոնգ-Ջոնսը: Կոմս Սնոուդոնի մայրը՝ արքայադուստր Մարգարետը, վախճանվել Է 2002 թվականին. կոմսի հայրը՝ լուսանկարիչ եւ կինոռեժիսոր Էնթոնի Արմսթրոնգ-Ջոնսը՝ 2017 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]