1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բորիս Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության Է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում

Բորիս Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության Է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության Է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն Է, զույգն ունի չորս երեխա:

Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում Է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի Է, որ 55-ամյա Ջոնսոնի եւ Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել Է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:

Ջոնսոնը հայտարարել Է, որ պատրաստ Է ամուսնանալ Սամոնդսի հետ ապահարզանի իրավաբանական ընթացակարգի ավարտից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]