Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան 300 ռազմական բեռնատար Է ուղարկել Իդլիբի հետ սահման

Թուրքիան 300 ռազմական բեռնատար Է ուղարկել Իդլիբի հետ սահման

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Haberturk հեռուստաալիքը հայտնել Է, որ զինվորականները Սիրիայի Իդլիբում իրենց դիտակետեր են ուղարկել 300 բեռնատարներ՝ զրահապատ փոխադրամեքենաներով, հրետանային ինքնագնաց կայանքներով եւ ռազմամթերքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական տեխնիկան Սիրիայի հետ սահման Է տեղափոխվում՝ հետագայում Իդլիբի ապաԷսկալցաիայի գոտի ուղարկելու նպատակով:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները հայտնում Էին, որ Անկարան ակտիվորեն Սիրիայի Իդլիբի հետ սահման Է նետում հատուկ նշանակության ուժեր եւ ռազմական տեխնիկա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել Է Իդլիբի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու մեջ եւ հայտարարել, որ Անկարան մտադիր Է գրոհել սիրիական զորքերի վրա նույնիսկ ապաԷսկալացիայի գոտուց դուրս, եթե Դամասկոսը շարունակի հարձակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]