1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրիգորի Այվազյանը ակնկալում է, որ Անջեյ Կասպշիկը ադրբեջանահայերի հետ ևս կհանդիպի

Գրիգորի Այվազյանը ակնկալում է, որ Անջեյ Կասպշիկը ադրբեջանահայերի հետ ևս 
կհանդիպի

 ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը մտահոգիչ է համարում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հանդիպումները տարբեր կազմակերպությունների և դեսպանների հետ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ վերջին շրջանում Ղարաբաղի ադրբեջանական համայնքը աննախադեպ ակտիվացել է, ինչը չի եղել մինչ այդ:

«Ավելի մտահոգիչ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ վերջին հանդիպումը: Դա բոլորովին չի բխում միջնորդական առաքելության չեզոքության սկզբունքից»,- ասաց Այվազյանը:

Այվազյանն ասաց, թե հաշվի առնելով, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի թիկունքում կանգնած է Ադրբեջանի իշխանությունը, ադրբեջանահայությունը իրավասու է  նախ և առաջ ակնկալել ԵԱՀԿ համանախագահներից չեզոքություն պահպանում և համանման հանդիպումների շարքի կազմակերպում նաև ադրբեջանահայ վտարանդի համայնքի ներկայացուցիչների հետ:

«Բացի այդ, ակնկալում ենք, որ Հայաստանի պետությունը կմշակի Արցախի հիմնախնդրում ադրբեջանահայության հարցով հայեցակարգ: Պետության օգնության ակնկալիքն ունենք այս պարագայում, որովհետև դժվար է պատկերացնել, որ Կասպշիկը մեկ օրում է որոշել Թուրալ Գանջալիևի հետ հանդիպել, կամ էլ Գանջալիևը պատահաբա՞ր է հայտնվել  Միլլի Մեջլիսում՝ որպես ընտրված պատգամավոր: Իհարկե, դրա թիկունքում պետությունն է կանգնած: Դրա համար ակնկալում ենք մեր պետության կողմից ադրբեջանահայության հիմնախնդրի առաջքաշումը բանակցային սեղան»,- ընգծեց Այվազյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]