1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Facebook-ը հատուկ հսկիչ խորհուրդ կստեղծի կոնտենտի վերաբերյալ որոշումների բողոքարկման համար

Facebook-ը հատուկ հսկիչ խորհուրդ կստեղծի կոնտենտի վերաբերյալ որոշումների բողոքարկման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը, որին պատկանում Է համանուն սոցցանցը, մտադիր Է ստեղծել անկախ հսկիչ խորհուրդ, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան բողոքարկել սոցիալական ցանցի որոշումներն իրենց կողմից զետեղվող կոնտենտի վերաբերյալ: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի խոսքը մեջբերում Է Financial Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այնպիսի ընկերություններ, ինչպիսին իմն Է, նույնպես ավելի հանգամանալի հսկողության կարիք ունեն, երբ խոսքը վերաբերում Է մեր կողմից ընդունված որոշումներին, ուստի մենք ստեղծում ենք անկախ հսկիչ խորհուրդ, որպեսզի մարդիկ կարողանան բողոքարկել Facebook-ի կոնտենտի վերաբերյալ որոշումները»,-նշել Է Ցուկերբերգը: Տեխնոլոգիական ընկերությունները, նրա խոսքով, պետք Է ծառայեն հասարակությանը, ինչը որոշակի պատասխանատվություն Է դնում նրանց վրա: Հենց դրա համար Էլ անհրաժեշտ Է ուժեղացնել հսկողությունը եւ ընկերություններին պատասխանատվության ենթարկել նրանց կողմից կատարվող սխալների համար: «Եթե մենք չստեղծենք ստանդարտներ, որոնք մարդիկ համարում են օրինական, նրանք չեն վստահի հաստատություններին կամ տեխնոլոգիաներին»,-հավելել Է նա:

Ներկայում, ինչպես նշում Է Ցուկերբերգը, Facebook-ն արդեն ավելի հանգամանալի հաշվետվություններ Է հրապարակում վնասաբեր կոնտենտի վերաբերյալ, քան ցանկացած այլ խոշոր ինտերնետ-հարթակ:

Փետրվարի 17-ին եվրակոմիսար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Եվրամիությունը կարող Է սահմանափակիչ միջոցներ կիրառել սոցիալական ցանցերի եւ հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն կոնտենտի վերահսկումից եւ զտումից՝ ստահոդ տեղեկատվության, ատելություն բոբոքող կոչերի եւ եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքների հեռացման նպատակով: «Եթե Եվրոպայի շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, մենք (Եվրահանձնաժողովը) հարկադրված կլինենք ձեռնարկել ավելի խիստ միջոցներ, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]