Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի ջերմությունը չափելու համար

Չինաստանում ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի ջերմությունը չափելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ձեռքով մեկ անգամով կարելի Է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- մեջբերում Է գործակալությունը Սինանի Տրանսպորտային համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունի խոսքը:
Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը:
Ավելի վաղ Չինաստանի տեխնոլոգիական շատ ընկերություններ հայտնել են այնպիսի սարքերի մշակումների մասին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպես, օրինակ՝ Չինաստանի Neusoft IT-ընկերությունը հայտարարել Է շարժական ռոբոտների ստեղծման մասին, որոնք կատարում են շենքերի վարակազերծում, տեղափոխում բուժսարքավորանքներ եւ տեղեկատվություն հավաքում հիվանդների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]