Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի են առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները

ԳԱՎԱՌ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքում ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքներով հաղթած մասնակիցները փետրվարի 21-ից կմասնակցեն հանրապետական փուլին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանը, այս պահի դրությամբ հայտնի են հումանիտար առարկաների գծով անցկացված օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները, իսկ ահա օնլայն տարբերակով անցկացված օլիմպիադայի հաղթողների անունները հայտնի կդառնան քիչ ուշ, երբ առարկայական օլիմպիադայի հանրապետական կոմիտեն կհրապարակի վերջնական արդյունքները:
«16 առարկաների գծով կազմակերպված օլիմպիադան անցկացվեց առկա եւ օնլայն կարգով: Օնլայն կարգով օլիմպիադայի մարզային փուլն անցկացվեց ,Աստղագիտությունե, ,Աշխարհագրությունե, ,Կենսաբանությունե, ,Քիմիաե, ,Ինֆորմատիկաե, ,Ֆիզիկաե, ,Մաթեմատիկաե առարկաներից: Աշխատանքների արդյունքները առարկայական օլիմպիադայի մարզային հանձնաժողովի կողմից ուղարկվել են հանրապետական կոմիտեի ստուգմանը, իսկ հումանիտար հոսքի առարկաներից անցկացված օլիմպիադայի աշխատանքները գնահատվել են տեղում: Ըստ այդմ՝ հայտնի են մարզային փուլի արգելքը հաղթահարած այն 59 աշակերտները, ովքեր կմասնակցեն հանրապետական փուլին: Ութական մասնակիցներ կլինեն ,Հայոց լեզուե, ,Հայ գրականությունե, ,Ռուսաց լեզուե, ,Պատմությունե, ,Հայ եկեղեցու պատմությունե, 7-ը՝ ,Նախնական զինվորական պատրաստությունե, 5-ը՝ ,Անգլերենե, 5-ը՝ ,Գերմաներենե, 2-ը՝ ,Ֆրանսերենե առարկաներից: ,Մաթեմատիկաե առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 5-12, մյուս առարկաներից՝ 9-12-րդ դասարանների աշակերտները»,-նշեց Համբարձում Սաֆարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]