Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զորակցություն Սիրիայի բանակին. Հալեպի բնակչությունը կհավաքվի քաղաքի կենտրոնական հրապարակում

Զորակցություն Սիրիայի բանակին. Հալեպի բնակչությունը կհավաքվի քաղաքի 
կենտրոնական հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները պատրաստվում են փետրվարի 18-ին՝ կեսօրին, հավաքվել կենտրոնական հրապարակում և իրենց զորակցությունն ու շնորհակալությունը հայտնել սիրիական բանակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Թեպետ Հալեպն ընդհանուր առմամբ ազատագրված էր, սակայն կային շրջաններ, որոնք ռմբակոծվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Ահա դրանով պայմանավորված, անվտանգությունից ելնելով՝  Հալեպի օդանավակայանը չէր գործարկվում: Այսօր արդեն ուրախությամբ նշենք, որ այդ շրջանները ևս ազատագրված են: Հալեպը կարելի է հայտարարել ապահով քաղաք: Ժողովուրդը ցնծություն է ապրում, և այսօր կեսօրին Հալեպի բնակիչները հավաքվելու են կենտրոնական հրապարակում իրենց զորակցությունն ու շնորհակալությունը հայտնելու Սիրիայի բանակին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Նա ընդգծեց, որ բավական մեծ ջանքերի ու հետևողական պայքարի, նվիրումի շնորհիվ քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց ահաբեկչական խմբավորումներից, ապահովությունը վերադարձվեց Հալեպին: Նա նաև նշեց, որ հասարակության շրջանում մեծ ոգևորությամբ ընդունվեց օդանավակայանի բացումը: Այն Հալեպի կյանքում հսկայական նշանակություն ունի:

Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ նախագահ Բաշար Ալ-Ասադն իր երախտիքի խոսքն է ուղղել հալեպցիներին՝ ընդգծելով, որ նրանք հաղթանակած ժողովուրդ են: Նախագահ Ասադն ավելացրել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Հալեպն ու հալեպցին չընկճվեցին:

«Հալեպը պահպանեց պատմական իր ինքնատիպ դիմագիծը: Հալեպցին, պաշարված լինելով, չընկճվեց: Նա համառ կերպով աշխատեց ու իր ապրուստն ապահովեց: Քաղաքը, հակառակ իր աղետալի վիճակին, մնաց բանուկ՝ իր համեստ կարողություններով ներդրում ունենալով երկրի տնտեսության մեջ: Ես վստահ եմ, որ այսպիսի պայքարն ու դիմադրողականությունը բխում է հայրենասիրությունից: Հալեպը պատերազմի մոխիրներից պիտի դուրս գա, վեր կանգնի և իր առաջնորդությունը ստանձնի Սիրիայի տնտեսության մեջ»,-նշել է Սիրիայի նախագահը:

Սիրիական բանակի հրամանատարությունը փետրվարի 17-ին հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պաշտոնապես հայտարարելով Հալեպի արևմտյան եւ հյուսիսարևմտյան գյուղերի ազատագրման մասին: Հրամանատարությունը տեղեկացրել էր, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել ահաբեկչական խմբավորումների դեմ: Հալեպը հայտարարվեց որպես ապահով տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]