Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ

Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել 
է 37 ռիսկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման համար 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում արձանագրել է 37 փաստ, որոնք պարտքի կառավարման գործում ռիսկային են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքները ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

Նա նախ նշեց` հաշվեքննության հիմնական նպատակն է եղել հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները: Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր: Այդ 37 ռիսկերի հիման վրա մենք ներկայացրել ենք թվով 44 առաջարկություն, որոնք, ըստ հաշվեքննողների, շահեկանորեն կարող են բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը: Հաշվեքննությունն արդեն ունի հետևանք: Օրեր առաջ ֆինանսների նախարարի հատուկ հրամանով սահմանվել է միջոցառումների ծրագիր, միջոցառումներ, որոնք ուղղված են հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը, արձանագրված փաստերի վերացմանը կամ  ուղղիչ, կանխարգելիչ գործողություններին»,-ասաց Առուստամյանը:

Կառավարությունը վերջերս հաստատել է պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն, և ֆինանսների նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ռազմավարության իրագործման շրջանակում մնացած հատվածին ևս անդրադարձ լինելու է:

Հաշվեքննիչ պալատը, օրինակ, արձանագրել է, որ պետական պարտքի սահմանումը բավարար համապարփակ չէ, չի ներառում ոչ բացահայտ պայմանական պարտավորությունները: «Այն կազմակերպությունները, որոնք պետական բաժնեմասով են և ունեն պարտք, ապա այդ հատվածը չի ներառվում մեր պետական պարտքի շրջանակի մեջ: Ստացվում է, որ լիազոր մարմինը պետական պարտքի կառավարման առումով չի իրականացնում որևէ գործառույթ այդ հատվածի հետ»,-ասաց Առուստամյանն ու նշեց` առաջարկել են վերանայել այդ մոտեցումը և պետական պարտքի շրջանակն ավելի համապարփակ դարձնել:

Նա նկատեց` պետական պարտքը չի ընդգրկում համայնքների, ՏԻՄ-երի հնարավոր պարտքային հատվածը, սակայն միջազգայնորեն ընդունված է, որ պետք է մոտեցումը վերանայել և խոսել ոչ թե պետական պարտքի, այլ հանրային հատվածի պարտքի մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]