1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը եւ Թուրքիան Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլն են սկսել Իդլիբի շուրջ

Ռուսաստանը եւ Թուրքիան Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլն են սկսել 
Իդլիբի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները փետրվարի 18-ին Մոսկվայում ձեռնամուխ են եղել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլին: Այդ մասին հայտնել Է Անադոլու գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ բանակցություններն սկսվել են Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) եւ անցկացվում են մամուլի համար փակ ռեժիմով: Թուրքական պատվիրակությունը գլխավորում Է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ Է անցկացվել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ Է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել Է իրադրությունն ապաԷսկալացիայի իդլիբյան գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]