Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Ադրբեջանական պետական լրատվամիջոցը խմբագրել է Ալիևի խոսքը ԼՂ անկախության մասին. զավեշտալի տեսանյութ

Ադրբեջանական պետական լրատվամիջոցը խմբագրել է Ալիևի խոսքը ԼՂ անկախության 
մասին. զավեշտալի տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը՝ «Ազերթաջը», փոխել է նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով բաց քննարկմանը հնչեցրած ելույթի մի հատվածը: Բնագրի լեզվով՝ անգլերեն հրապարակված տեսանյութում անգամ ձայնի տոնայնությունը հստակ տարբերվում է այն հատվածում, որը խմբագրվել է: 

Ալիևը հայտարարել էր, որ «ավելի քան տասը երկիր ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ակնհայտ է, որ Ալիևի վախերն են նրան հանգեցրել նման վրիպման: Եվ դրան ոչ ոք հատուկ ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ ադրբեջանական լրագրողների մղումը շտկելու իրենց ղեկավարի խոսքը: «Ազերթաջը» Ալիևի «Լեռնային Ղարաբաղի անկախությունը» ձևակերպումը փոխել է՝ դարձնելով «Խոջալուի ցեղասպանություն»՝ անտեսելով անգամ լրագրողական էթիկայի կանոնները: Ձայնագրության մեջ թվացյալ Ալիևի ձայնով խմբագրումը սեփական երկրի նախագահի նկատմամբ ծաղրական վերաբերմունք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութերից մեկում Ալիևի իրական հայտարարությունն է, երկրորդում՝ խմբագրված տարբերակը:

Դիտել 06:06 րոպեից: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ