Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

«Հայկական արծիվներ»-ը՝ Pro Chess League Արևելյան դիվիզիոնի հաղթող  

«Հայկական արծիվներ»-ը՝ Pro Chess League Արևելյան դիվիզիոնի հաղթող

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Pro Chess League ակումբային մրցաշարի խմբային փուլը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 24 թիմեր, ըստ աշխարհագրական դիրքի, բաժանված էին 3 դիվիզիոնների՝ Արևմտյան, Արևելյան և Կենտրոնական։ 2018 թվականի Pro Chess League մրցաշարի հաղթող «Հայկական արծիվներ» ակումբն ընդգրկված էր Արևելյան դիվիզիոնում, որտեղ նրա մրցակիցների թվում էին Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի ուժեղ հավաքականները։ Նշենք, որ չինական թիմի կազմում հանդես էր գալիս հավակնորդների մրցաշարի մասնակից Դին Լիժենը, Ռուսաստանի ակումբում՝ հավակնորդների մրցաշարի մեկ այլ մասնակից՝ Յան Նեպոմնյաշչին, իսկ հնդկական ակումբը համալրել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը։
Երեկ տեղի ունեցած վերջին՝ 7-րդ տուրում «Հայկական արծիվներ»-ի մրցակիցն էր Հնդկաստանի ակումբը։ Խմբում առաջին հորիզոնականը գրավելու համար մեր թիմին բավարար էր նույնիսկ ոչ շատ խոշոր հաշվով պարտությունը, սակայն մեր ակումբը տոնեց հերթական հաղթանակը։
Ավելացնենք, որ հնդկական թիմի կազմում հանդես եկող Մամեդյարովը 4 հնարավորից վաստակեց միայն 1 միավոր։

Վաստակած 144 միավորով «Հայկական արծիվներ»-ը դարձան Pro Chess League Արևելյան դիվիզիոնի հաղթող և նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ