1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերաքննիչ դատարանը վերացրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի 
սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը՝ վերացվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց բավարարել այն: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանվել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը»,- գրել է Ալեքսանյանը:

Պաշտպանը նաև նշել է, որ ավելի վաղ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:

«ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև, նաև առաջին ատյանի դատարանը, գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին: Սակայն հետագայում, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»,- գրել է Արմեն Գևորգյանի պաշտպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]