1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանում ութ մարդ բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Իրանում ութ մարդ բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանություններն ութ մարդու բանտարկության են դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Այդ մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնում Է ISNA գործակալությունը, Իսմայիլին թվարկել Է Իրանի այն ութ քաղաքացիների անունները, որոնք վեցից մինչեւ տասը տարվա բանտարկության են դատապարտվել «ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու» համար:
Պաշտոնյան նշել Է, որ «այսպես կոչված շրջակա միջավայրի գործով մեղադրվողները, Իրանի դատական իշխանությունների կարծիքով, կատարել են գործողություններ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»:
«Դատավճիռը հաստատվել Է վճռաբեկ դատարանի կողմից, եւ այն վերջնական Է»,-հավելել Է նա:
Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ մեղադրյալները ձերբակալվել են մոտավորապես երկու տարի առաջ: Ընդ որում նրանց մի մասը, բացի Իրանի քաղաքացիությունից, ունի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]