Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանն արդյունավետ է համարում Գլխավոր շտաբի պետի հետ ունեցած քննարկումը

Նաիրա Զոհրաբյանն արդյունավետ է համարում Գլխավոր շտաբի պետի հետ ունեցած 
քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արդյունավետ է համարում բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի վերաբերյալ ԶՈւ ԳՇ պետի հետ ունեցած քննարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 18-ին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում:

«Բավականին արդյունավետ քննարկում էր, իսկապես բավականին ինֆորմատիվ քննարկում էր: Բազմաթիվ մտահոգություններ, որ մենք ունեինք, թե՛ որպես պատգամավորներ, թե՛ որպես քաղաքացիներ, այդ մտահոգությունները ստացան իրենց անաչառ պատասխանները: Երկու հանձնաժողովներով ձեռք բերեցինք Գլխավոր շտաբի հետ աշխատելու հստակ պայմանավորվածություններ»,- ասաց Զոհրաբյանը:

Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը Ազգային ժողով էր հրավիրվել բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար: Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]