1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

 Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերին:

«Առաջինը՝ հրաժարական չեմ պատրաստվում տալ: Երկրորդը՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Ես այդ դեպքերից հետո եղել եմ և՛ զորամասերում, և՛ մասնակցել եմ զինվորների հուղարկավորության արարողություններին, դրանից չեմ խուսափում»,- ասաց Դավթյանը:

Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Ազգային ժողով էր հրավիրվել բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար: Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]