Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք Է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք Է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փետրվարի 18-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Իրակլի Շոթաձեին հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու դեմ: Այսօրվա ակցիան կապված Է խորհրդարանի բյուրոյի նիստի հետ, որտեղ որոշվելու Է, թե հարցը երբ քվեարկության կդրվի լիագումար նիստում:
«Ցավոք մենք գիտենք, որ նրանք կպաշտպանեն Շոթաձեի թեկնածությունը, ուստի հարկավոր Է փոխել Իվանիշվիլիի ամբողջ ուղղաձիգը»,-լրագրողներին հայտարարել Է ակցիային մասնակցող «Եվրոպական Վրաստանի» ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան:
Հանրահավաքի մասնակիցները փորձել են փակել Չիչինաձե փողոցի երթեւեկելի մասը, ինչի պատճառով ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:
Ցուցարարները մեծամասնությունից պատգամավորների համար կազմակերպել են այսպես կոչված «ամոթանքի միջանցք» եւ նրանց ուղեկցել սուլոցներով ու վիրավորական բացականչություններով:
Նախօրյակին իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեն պաշտպանել Է Իրակլի Շոթաձեի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար, ինչն առաջացրել Է ընդդիմության վրդովմունքը:
Նախկին գլխավոր դատախազի թեկնածությունը փետրվարի 7-ին առաջադրել Է Դատախազական խորհուրդը: Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել են խորհրդի 12 ներկայացուցիչներից 11-ը:
36 տարեկան Իրակլի Շոթաձեն արդեն երեք տարի՝ 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի մայիսն աշխատել Է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]