Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դամասկոսի Հայոց թեմը երախտագիտություն է հայտնել Սիրիայի նախագահ Ասադին

Դամասկոսի Հայոց թեմը երախտագիտություն է հայտնել Սիրիայի նախագահ 
Ասադին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմն իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն ուղերձ է հղել Սիրիայի նախագահին, խորհրդարանին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

«Մենք Հայոց ցեղասպանությունից փրկվածների երրորդ կամ չորրորդ սերունդն ենք: Այստեղ ապաստան են գտել բազմաթիվ հայեր՝ շնորհիվ սիրիացի եղբայրների: Տարիների ընթացքում դարձանք հասարակության անբաժանելի մասը: Այսօր մենք հնչեցնում ենք շնորհակալության աղոթք: Մենք ողջունում ենք Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ուղերձում:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]