Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում արտոնել են եւս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ

Թուրքիայում արտոնել են եւս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատախազության մարմիններն 98 մարդու կալանավորման օրդերներ են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության« (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում Է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ինչպես հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, նրանցից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարության աշխատակիցների ձերբակալման գործողությունները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Մինչ այժմ 50 կասկածյալ Է ձերբակալված 71-ից: Կալանագրեր են տրված ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատողների, այլեւ տեխնիկական անձնակազմի, պահակների եւ այլ անձանց համար, որոնք արդարադատության նախարարության հետ աշխատում Էին կապալային պայմանագրով:
Դրան զուգահեռ ձերբակալություններ են տեղի ունեցել եւս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանայի նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում Է ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննությունների արդյունքների կեղծման մեջ: Նրանց ձերբակալել են եւ տարել հարցաքննության:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վիրավորվել Է ավելի քան 2 հազար հոգի: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում Է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]