Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով

Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է 
Ազգային ժողով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, սակայն վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ