Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Տասը մարդ Է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից

Տասը մարդ Է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը մարդ Է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, տեղի ունեցած հրդեհից, որն արդեն մարվել Է:
«Առեւտրի կենտրոնում հրդեհը մարվել Է հրշեջ պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության ուժերով»,- ասված Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ հրդեհից տուժել Է 10 մարդ: «Նրանցից ութին օգնություն Է ցուցաբերվել տեղում, գլխի վնասվածք ստացած մի մարդ հոսպիտալացվել Է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունում:
Բաքվի արվարձանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում հրդեհն սկսվել Է փետրվարի 18-ի վաղ առավոտյան: Առեւտրի կենտրոնի տարածքը կազմում Է մոտավորապես 100 հեկտար: Այն ներառում Է մանրածախ ու մեծածախ առեւտրի մեծ թվով օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]