Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայրցամաքային Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է հազարը

Մայրցամաքային Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է հազարը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ մայրցամաքային Չինաստանի, Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 995-ի, հինգ դեպքում հիվանդության մահացու վախճան Է արձանագրվել: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդսմին հրատարակությունը հաշվի չի առնում կորոնավիրուսով վարակման այն 14 նոր դեպքերը, որոնք հայտնաբերվել են Diamond Princess հանրանավից տարհանված ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ: Այսպիսով, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 1009-ի: Ամենից շատ հիվանդներ են հայտնաբերվել Ճապոնիայի տարածքում՝ 619 դեպք, դրանցից 454-ը բաժին են ընկնում Diamond Princess-ի ուղեւորներին ու անձնակազմին, որը կարանտինի մեջ Է գտնվում Իոկոհամայում: Թերթի հաշվարկների համաձայն, Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը (77 դեպք), Հոնկոնգը (60), Թաիլանդը (35), Հարավային Կորեան (30), Տայվանը եւ Մալայզիան (22-ական), Վիետնամը եւ Գերմանիան (16-ական), Ավստրալիան եւ ԱՄՆ-ը (15-ական), Ֆրանսիան (12), Մակաոն (10), Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մեծ Բրիտանիան (9-ական), Կանադան (8), Ֆիլիպինները, Հնդկաստանը, Իտալիան (3-ական), Ռուսաստանը եւ Իսպանիան (2-ական), Բելգիան, Կամբոջան, Ֆինլանդիան, Եգիպտոսը, Նեպալը, Շրի Լանկան եւ Շվեդիան (մեկական): Փետրվարի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել Է կորոնավիրուսի դեմ պայքարում չափազանցված միջոցների կիրառումից: «Դա շատ լուրջ բռնկում Է, եւ այն աճի ներուժի ունի, բայց մենք պետք Է հավասարակաշռենք ձեռնարկվող միջոցները՝ հաշվի առնելով վարակված մարդկանց թիվը: Հուբեյի նահանգի սահմաններից դուրս համաճարակը ներառել Է բնակչության միայն շատ փոքր բաժինը»,- հայտարարել Է ԱՀԿ-ի առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների գծով ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]