Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Ջեֆ Բեզոսը խոստացել Է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար

Ջեֆ Բեզոսը խոստացել Է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը՝ Amazon ընկերության ղեկավարն ու հիմնադիրը, փետրվարի 17-ին հայտարարել Է «Երկրագնդի հիմնադրամ» ստեղծելու մասին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար: Instagram-ի իր Էջում ձեռնարկատերը հայտարարել Է, որ 10 միլիարդ դոլար Է նվիրաբերում հիմնադրամի աշխատանքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես 10 միլիարդ դոլար եմ տրամադրում (հիմնադրամի աշխատանքն) սկսելու համար եւ դրամաշնորհներ կտամ այս ամռանից: Երկիր մոլորակը միակ բանն Է, որ մեզ բոլորիս միավորում Է, ուրեմն եկեք այն պաշտպանենք միասին»,- գրել Է Բեզոսը: Նա պատմել Է, որ այդ նախաձեռնության շրջանակում կֆինանսավորվի գիտնականների, Էկոակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների՝ շրջակա միջավայրի պահպանման եւ պաշտպանության զանազան մեթոդների մշակմանը միտված գործունեությունը: «Կլիմայի փոփոխումը խոշորագույն սպառնալիք Է մեր մոլորակի համար: (…) Մենք կկարողանանք փրկել Երկիրը, եթե խոշոր եւ փոքր ընկերությունները, պետությունները, միջազգային կազմակերպությունները, սովորական մարդիկ աշխատեն միասին»,- նշել Է գործարարը: Bloomberg թերթի տվյալներով՝ Ջեֆ Բեզոսի կարողությունը կազմում Է շուրջ 130 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ