Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Diamond Princess հանրանավից տարահանված 14 ամերիկացիների մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել

Diamond Princess հանրանավից տարահանված 14 ամերիկացիների մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Covid-19 կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական Է եղել այն 328 ամերիկացիներից 14-ի մոտ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերադարձել ԱՄՆ, հաղորդել Է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը նշում Է, որ նրանց վերադառնալուց հետո ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով ախտահարվածների հաստատված դեպքերի թիվը հասել Է 29-ի, այսինքն՝ ավելացել Է ավելի քան կրկնակի: Թերթի աղբյուրի խոսքով՝ նավի ուղեւորներից անալիզները վերցվել են այն բանից հետո, երբ նրանք հեռացել են հանրանավից: The Washington Post-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ Diamond Princess նավում կորոնավիրուս Է հայնաբերվել 44 ամերիկացիների մոտ, նրանք մնացել են բուժման Ճապոնիայի հիվանդանոցներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]