Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ