Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը

Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 
2020» քայլարշավը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավ քայլարշավը, որի մասնակիցները փետրվարի 17-ին Քաջարանից քայլել են դեպի Անդոկավան։

Նախքան Անդոկավան հասնելը նրանք հանդիպել են Քաջարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանի հետ, այնուհետև՝ նաև համայնքապետի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Jai Jagat 2020»-ի հայաստանյան թիմից:

«Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի:

Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Նյու Դելիից (Հնդկաստան): Ներառելով աշխարհի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ: Քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ. սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին:

Քայլարշավի աշխարհագրության մեջ ներառված երկրներում Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ պետություններից ժամանած շուրջ 50 մասնակիցներն ու պատվիրակներն իրականացնելու են ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովներ, դասընթացներ, թրեյնինգներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ:

Ջայջագաթցիները հայ-իրանական հարավային սահմանից կքայլեն մինչև հայ-վրացական սահման՝ ճանապարհին հյուրընկալվելով Հայաստանի գյուղերում և քաղաքներում, հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ:

Քայլարշավի մասնակիցները ներկա կլինեն նաև Թավշյա հեղափոխության 2-ամյակին նվիրված Երևանում կայանալիք «Ոչ բռնությանը» համաժողովին, ինչպես նաև՝ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]