Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Որո՞նք  են էսթետիկ բժշկության  դրական ու բացասական կողմերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Որո՞նք  են էսթետիկ բժշկության  դրական 
ու բացասական կողմերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վերջին շրջանում  առկա պահանջարկից ելնելով, Հայաստանում բավականին աճել են էսթետիկ վիրաբուժութան եւ նորարարական կոսմետոլոգիական կենտրոնները, որոնք կանանց առաջարկում են  երիտասարդացման  ամենատարբեր նորարարական ծառայություններ՝ ընդհուպ դիմագծերի կորեկցիա եւ ներարկում:

«Ցանկացած  կոսմետոլոգիական միջամտություն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական հետեւանքները, եւ ինչպես ցանկացած ոլորտում, ամեն ինչ  չափի մեջ է  գեղեցիկ»,- ասաց «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գոռ Ամիրբեկյանը՝ նշելով, որ նման նորարարական էսթետիկ եւ կոսմետոլոգիական ծառայություններն անվտանգ են եւ արդյունավետ այն դեպքում, երբ պրոցեդուրան անցկացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից եւ նրա անմիջական հսկողության ներքո: Մատնանշեց՝ շատ անգամ ներարկման չափաբաժինները չարաշահվում  են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի կողմից, ինչի հետեւանքով կնոջ դեմքն աղավաղվում է եւ դառնում էսթետիկորեն ոչ գեղեցիկ՝ միաժամանակ  վնասելով   նաեւ օրգանիզմը: Այս  դեպքում կարող է  առաջանալ նաեւ դեմքի մկանի ֆունկցիայի  լրիվ վերացում եւ դեմքի տարբեր հատվածների հավասարակշռվածության խախտում, երբ մարդը չի կարողանա նույնիսկ որեւէ միմիկա արտաբերել: Դիմագծերի ասիմտերիայի խախտումից բացի, ըստ մասնագետի, կարող է տուժել նաեւ ողջ օրգանիմի ֆունկցիան:

Ինչպես մեծածնել ինքնագիտակցությունը, որ գեղեցիկ եւ էսթետիկորեն ավելի նրբագեղ դառնալու փոխարեն  կինը կարող է վնաս հասցնել առողջությանը: Գոռ Ամիրբեկյանը հորդորում է պարզապես  ճիշտ մասնագետի դիմել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]