Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առանձնակի կարևորություն՝ պարենային անվտանգության խնդրին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առանձնակի կարևորություն՝ պարենային 
անվտանգության խնդրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում եւ արեւելյան սահմանների ողջ երկայնքով ունենալով ոչ պատերազմ-ոչ խաղաղություն լիճակը՝ Հայաստանում միշտ էլ  պաշտպանության եւ անվտանգության հարցերին առաջնայնություն է տրվել: Այդ նպատակներին ուղղված ամեն տարվա բյուջետային հատկացումների ավելացումը եւ ժամանակակից սպառազինության ձեռքբերումը անհրաժեշտ ու կարեւոր  քայլեր ենբայց կատարյալ ու անխափան պաշտպանական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է պարբերաբար  թարմացնել  եւ կատարելագործել աշխատանքին նպաստող մեխանիզմները,   պետական մարմինների փոխգործակցության համակարգըինչպես նաեւ գտնել ժամանակի պահանջնրը բավարարող նոր լուծումներ: Պաշտպանական համակարգի մարտունակությունն ապահովելու համար անվտանգության միջոցների եւ մեխանիզմների արդիականացումն անհրաժեշտություն  է:

Պարենային անվտանգության հարցերի լուծումն առանձնակի կարեւորություն ունի այն երկրների համար, որոնք չունեն առաջնային անհրաժեշտության ապրանքների սեփական արտադրություն: Հայաստանը դասվում է հենց այդ երկրների շարքին: Անվտանգության համար անհրաժեշտ միջոցների եւ պարենամթերքների հիմնական մասը հանրապետությունում չեն արտադրվում եւ ենթակա են ներմուծման, իսկ ներմուծում իրականացնում են գլխավորապես մասնավոր ընկերությունները: Հետեւաբար, օրինաչափ պահանջ է առաջանում պաշտպանական խնդիրներ լուծող կարգավորումներում  ներգրավել նաեւ տնտեսության մասնավոր հատվածին:

Ազգային ժողովում նախորդ շաբաթ քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Նյութական պահուստի մասին» օրենքը, որում ընդգրկված են ժամանակի պահանջներին բավարարող այս բոլոր կարգավորումները: Օրենքի առանցքային դրույթներով նախատեսվում է պետական նյութական պահուստների ձեւավորմանը մասնակից դարձնել  առաջնային նշանակության  ապրանքներ՝ էներգակիրներ, հացահատիկ, շաքարբուսական  յուղ ներմուծող մասնավոր ընկերություններինՎերջիններիս վրա կդրվի նաեւ  ռազմավարական պաշարների պահուստը ձեւավորելու պարտականություն: Պետական արագ արձագանքման եւ զորահավաքային պահուստները կհամալրի պետությունը, եւ այն կհամարվի պետական սեփականություն»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]