Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երեկվանից պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 3-ը: «Այո»-ի շտաբն արդեն ձեւավորվել է եւ այն ղեկավարելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այո»-ի քարոզչությանն են միացել նաեւ Հայ ազգային կոնգրեսն ու «Հանրապետություն» կուսակցությունը։

Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը, թե «Բարգավաճ Հայաստան», թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը եւ չեն հարելու «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարներին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ նախօրերին «այո»-ի տարբերանշանի, կարգախոսի եւ պաստառների համար հայտարարված մրցույթի գումարները ձեւավորվելու են դրամահավաքի միջոցով եւ որեւէ կերպ չեն առնչվելու պետական բյուջեին։ «Անտրամաբանական եմ համարում նաեւ այն միտքը, երբ նշում են, թե արժեր արդյո՞ք այդքան գումար ծախսել հանրաքվեի համար։ Գտնում եմ, որ ժողովրդավարության կայացման համար արժե գումար ծախսել»,- ասաց պատգամավորը՝ մտահոգություն հայտնելով, որ հասարակության մեջ տրամադրություններ են սերմանվում, որպեսզի քաղաքացին չմասնակցի հանրաքվեին։ Նման բնույթի ահազանգեր Բաղդասարյանը ստացել է Գյումրիից, որտեղից էլ նա ընտրվել է որպես պատգամավոր։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել «ոչ»-ի շտաբի չձեւավորվելը, զրուցակիցս նշեց, որ հանրաքվեի անցկացման կամ դրան նախորդող գործընթացների մասով վեճեր չեն կարող ծագել, սակայն ընթացակարգային առումով իրավիճակը կարող է բարդացնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]