1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում

Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար 
շահեկան է համարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման մասնակցությանը:

Քննարկումն ընթանում էր բաց ձևաչափով և ուղիղ հեռարձակմամբ։

«Փաշինյան–Ալիև զրույցի համար առաջարկվել էր ֆորմատ, որտեղ մեր հարևան պետության ղեկավարը շատ անհարմար վիճակում էր հայտնվել, քանի որ այնպես չէ, որ Ալիևը հայտնի է իր հրապարակային խոսքով: Սա այն ֆորմատն էր, որը մեզ համար ամենահետաքրքիրն ու շահեկանը կարող էր լինել, և այդպես էլ եղավ», - նշեց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ զրույցի ֆորմատին համապատասխան, կարճ ժամանակում վարչապետը ներկայացրել է այն ամենը, ինչը պետք էր ասել։

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]