Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին

«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այո»-ի շտաբն  առաջիկայում մանրամասներ կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր հարցեր հնչեցին հանրաքվեի հետ կապված, սակայն սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ, և քննարկումը նվիրված էր ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության տարբեր հարցերին: Մեծ ժամանակ տրամադրվեց մյունխենյան հանդիպումների արդյունքների վերաբերյալ քննարկումներին»,- նշեց Սիմոնյանը:

Խոսելով հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ որոշման մասին՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ իրենք մոտ ապագայում կունենան ասուլիս կամ հայտարարություն կանեն, որտեղ կբարձրաձայնվեն այդ հարցի հետ կապված բոլոր մանրամասները:

«Մենք դեռևս չենք քննարկել, թե ինչ ձևաչափում է անցկացվելու քարոզարշավը: Հստակ է այն, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, նա սիրում է շփվել ժողովրդի հետ: Դեռևս տեղյակ չեմ, վարչապետը արձակուրդ կունենա այդ ընթացքում, թե ոչ: Կարծում եմ՝ կնայվի, թե որն է օրենքի պահանջը, ինչպես նաև հաշվի կառնվի պարոն Փաշինյանի ծանրաբեռնվածությունը»,- շեշտեց Սիմոնյանը և հավելեց, որ քարոզարշավը կսկսեն այն ժամանակ, երբ ճիշտ կհամարեն:

Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանական ուժերը չեն ձևավորելու «Ոչ»-ի շտաբեր, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհանգստանալու որևէ առիթ չեն տեսնում:

«Մենք ոչ մի մտահոգություն չունենք այդ ամենի կապակցությամբ, չնայած, վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Խոսելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու մասին, Սիմոնյանն ասաց, որ այստեղ օգտագործվում է նրա փորձը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության շտաբի պետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]