Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դիմում է ներկայացրել իր լիազորությունները 
դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաբայանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ: Այս ժամանակահատվածում վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման: Չիրականացված ծրագրերի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին: Լիահույս եմ, որ նոր ղեկավարը, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը․ Աջափնյակը շարունակելու է զարգանալ, և ես, իմ հնարավորությունների սահմաններում, շարունակելու եմ աջակցել և նպաստել այդ գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնություն։ Սիրելի՛ աջափնյակցիներ, գործընկերներ, շնորհակալ եմ ձեզ՝ այս տարիների ընթացքում միասնական և նվիրված աշխատանքի, ինձ աջակցելու և վստահելու համար: Բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- գրել է Աջափնյակի ղեկավարը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ