Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շարմ Էլ-Շեյխում վայրԷջք Է կատարել 2015 թվականից ի վեր առաջին բրիտանական մարդատար ինքնաթիռը

Շարմ Էլ-Շեյխում վայրԷջք Է կատարել 2015 թվականից ի վեր առաջին բրիտանական մարդատար ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռն Է Մեծ Բրիտանիայից ժամանել Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ առողջարան: Այդ մասին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: TUI տուրիստական ընկերության ինքնաթիռը Լոնդոնի «Գաթվիք» օդանավակայանից Եգիպտոս Է ժամանել փետրվարի 16-ին:

Զբոսաշրջիկներին Շարմ Էլ-Շեյխում դիմավորել են ծաղիկներով, երաժշտությամբ եւ կոկտեյլներով: Մեծ Բրիտանիան Շարմ Էլ-Շեյխ թռիչքները դադարեցրել Էր 2015 թվականի նոյեմբերին «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ավիացիայի նախարարությունը հանել Էր Շարմ Էլ-Շեյխ թռիչքների վրա դրված սահմանափակումները, նշելով անվտանգության միջոցների բարելավումը Եգիպտոսում: 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Սինա թերակղզում աղետի Է ենթարկվել «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը Շարմ Էլ-Շեյխից թռչում Էր Պետերբուրգ: Զոհվել են օդանավում եղած բոլոր 224 մարդիկ: Ողբերգությունից երկու շաբաթ անց Ռուսաստանի իշխանություններն ավիաաղետը որակել են որպես ահաբեկչություն՝ դրա պատճառը համարելով հանրանավում տեղադրված ռումբի պայթյունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]