Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԱՏՄ-ում անցկացվել են քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ

ԱԱՏՄ-ում անցկացվել են քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվուևթյան և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային խումբն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում (Երևան քաղաքի տարածքային կենտրոն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, Արևելյան տարածքային կենտրոն, Հարավային տարածքային կենտրոն, Արևմտյան տարածքային կենտրոն, Հյուսիսային տարածքային կենտրոն) իրականացրեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմի հետ անցկացվել է նաև «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել քաղաքացիական պաշտպանության շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարողությունները:

Գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն առկա թերությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]